‘Բրազիլիա-Խորվաթիա. Հյուրերը՝ Յուտի Նիսիմուրայի մրցավարական սխալների զոհ( տեսանյութ)’

1027

Ինչ հիշվող դրվագներ կարելի է առանձնացնել այս հանդիպումից. առաջին խաղակեսում բրազիլացիների ակտիվ ու սուր գործողություններն այն տպավորությունը ստեղծեցին, որ թվում էր, թե տանտերերը կհաղթեն խոշոր հաշվով: Սակայն, հակառակ սպասվածին,  աշխատեց խորվաթների  կիրառած տակտիկական սխեման, և եզրային ճեղքումներից մեկը տվեց իր արդյունքը՝ Մարսելոն գնդակը ուղարկեց Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը:Կարելի է նաև առանձնացնել Նեյմարին, որը, կարծես թե, Բրազիլիայի հավաքականում իսկական առաջնորդի դեր ստաձնեց: Նա, իր կողքին չունենալով Ինյեստայի ու Մեսսիի նման աստղեր, կարողացավ  առաջ մղել իր թիմին՝ 29-րդ րոպեին դառնալով պատասխան գոլի հեղինակ: Ամեն ինչ իր հունով էր ընթանում, մինչև այն պահը, երբ խաղին միջամտեց  մրցավարը՝ Յուտի Նիսիմուրան՝ 71-րդ րոպեին նշանակելով 11 մետրանոց հարված: Ինչ վերաբերում է Խորվաթիայի հավաքականին, ապա խաղի սկզբնամասում չէին երևում Լուկա Մոդրիչն ու Ռակիտիչը: Միայն խաղի վերջնամասում նրանք ակտիվություն հաղորդեցին, և վերջապես խաղի մեջ մտավ Ժուլիո Սեզարը: Գրոհների արդյունքում խորվաթներին հաջողվեց գրավել դարպասը, սակայն մրցավարը ևս մեկ անգամ միջամտեց՝ համարելով, որ կար հարձակում դարպասապահի վրա: Դրանից հետո խորվաթները սկսեցին անընդհատ գրոհել, որի արդյունքում բաց թողեցին հակագրոհ. Օսկարը հաշիվը դարձրեց 3:1: Նշենք, որ այս խաղից հետո արդեն իսկ տեսակետներ են շրջանառվում, համաձայն որի՝  Բրազիլիայի հավաքականին oգնելու են, որպեսզի առաջ շարժվի:

Այսպիսով, Աշխարհի առաջնության ավելի քան ոչ տպավորիչ բացումից հետո  ազդարարվեց Նիսիմուրայի oգնությամբ բրազիլացիների հաղթանակը: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՀՀԿ-ից անցնելու են ընդդիմություն’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյան. Ինձ մի պաշտպանեք այլևս, այլ այսօրվանից պաշտպանեք Հայկին’