‘Բրազիլիա – Խորվաթիա 3-1. Նեյմարի դուբլն ու մրցավարի սխալը’

1414

Երեկ Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում մեկնարկեց աշխարհի 20-րդ առաջնությունը: Ստորև ներկայացնում ենք երեկ կայացած միակ՝ Բրազիլիա-Խորվաթիա խաղի մանրամասն վիճակագրությունը (ըստ football365.am կայքի) և գոլերը: Նշենք միայն, որ ինչպես և սպասվում էր՝ Մունդիալի առաջին գոլի հեղինակը դարձան տան տերերը, սակայն վերջիններս գրավեցին սեփական դարպասը. խաղի 11-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարսելոն: Այնուամենայնիվ՝ հետո տան տերերը կարողացան երեք անպատասխան գնդակ խփել խորվաթների դարպասը և հաղթել 3-1 հաշվով: Ուշագրավ է նաև, որ խաղի ճապոնացի մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ 11 մետրանոց հարված նշանակելով Խորվաթիայի դարպասը:

 

ԲՐԱԶԻԼԻԱ-ԽՈՐՎԱԹԻԱ 3-1 (1-1) MC
0-1՝ Մարսելո 11՛ (ինք), 1-1՝ Նեյմար 29՛, 2-1՝ Նեյմար 71՛ (11մ), 3-1՝ Օսկար 90՛
ԲՐԱԶԻԼԻԱ. 12.Ժուլիո Սեզար, 2.Դանի Ալվես, 3.Տիագու Սիլվա, 4.Դավիդ Լուիզ, 6.Մարսելո, 8.Պաուլինյու (18.Հերնանես, 63), 11.Օսկար, 17.Լուիզ Գուստավո, 7.Հալկ (20.Բերնար, 68), 9.Ֆրեդ, 10.Նեյմար (16.Ռամիրես, 88)
ԽՈՐՎԱԹԻԱ. 1.Ստիպե Պլետիկոսա, 2.Շիմե Վրսալկո, 5.Վեդրան Չորլուկա, 6.Դեյան Լովրեն, 11.Դարիո Սռնա, 4.Իվան Պերիշիչ, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ, 20.Մատեո Կովաչիչ (14.Մարցելո Բրոզովիչ, 61), 9.Նիկիցա Ելավիչ (16.Անտե Ռեբիչ, 78), 18.Իվիցա Օլիչ
Զգուշացում՝ Նեյմար 27՛ (Բ), Լուիզ Գուստավո 88՛ (Բ), Վեդրան Չորլուկա 65՛ (Խ), Դեյան Լովրեն 69՛ (Խ) ; Մրցավար՝ Յուիտի Նիսիմուրա (Ճապոնիա)
60 ԳՆԴԱԿԻ % 40
14 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (4)
5 ՏՈՒԳԱՆՔ 21
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 0

Նախորդ հոդվածը‘Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘«Դրես-կոդի» փոխարեն պատգամավորների համար պետք է «բերյն-կոդ» սահմանվի. «ՉԻ»’