‘Բրազիլիա. Ծովափնյա բողոք՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության’

963

Կիրակի օրը բողոքի ոչ մեծ՝ խորհրդանշական ակցիա է տեղի ունեցել Ռիո-դե-Ժանեյրոյի հայտնի Կոպակաբանա լողափում: Ցուցարարների զայրույթն ուղղված է ոչ միայն բրազիլական կառավարության ընթացիկ քաղաքականության, այլև ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ուղեկցող ցույցերն անընդհատ ցրելու և ճնշելու դեմ:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ իրենք ոչ մի երկարաժամկետ ռազմավարություն չեն տեսնում կրթության, առողջապահության, մարդու իրավունքների բնագավառում: «Եւ մենք դրանից հոգնել ենք, բոլորն են հոգնել: Եւ խնդիրը կոնկրետ կառավարությունը չէ: Մենք, սկզբունքորեն՝ հոգնել ենք նրանից, թե այս երկրում ինչպես են քաղաքականություն վարում»: Մեկ ուրիշ ցուցարարի կարծիքով՝ «Մարդիկ իրավունք ունեն արտահայտելու սեփական կարծիքը: Մենք հենց դրա համար ենք այստեղ: Որ ցույց տանք, թե ինչպես են փակում մեր բերանները»:

Առանց ցույցի չի անցնում ֆուտբոլի առաջնության ոչ մի օր: Սակայն կրքերն այն աստիճանի չեն բորբոքվում, ինչպես անցյալ տարի, երբ փողոց էին դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ: Այնուամենայնիվ, վերջին օրերին ցույցերը ցրելու համար բրազիլական ոստիկանությունը բազմիցս հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը վերանվանվել է «Իսլամական պետություն» խալիֆայություն’