‘Բրազիլիա-Կոլումբիա. Կկոտրի արդյոք Բրազիլիան այս ամուր ընկույզը’

1139

1/4 եզրափակիչ, հուլիսի 4, ժամը՝ 23.59,  Ֆորտալեզա, «Կաստելան» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Կարբալիո Կառլոս Վելասկո (Իսպանիա)

…Բրազիլիայի հավաքականը այսoր պետք է կոտրի կոլումբիական ամուր ընկույզը: Ոչ մի մեկնաբանություն, մարզումների մասին պատմող ոչ մի կադր ցույց չի տալիս քառորդ եզրափակչից առաջ բրազիլացիների ակնհայտ հուզմունքը: Չիլիի ընտրանու հետ հանդիպմանը ցույց տված անհաջող ֆուտբոլը, ասես, Մունդիալի տանտերերին  անինքնավստահություն է ներշնչել: Արդեն  23 տարի է, ինչ կոլումբիական հավաքականը չի հաղթել Բրազիլիային և Ֆորտալեզում սպասվելիք խաղին չեն խանգարում ոչ մի զուգահեռներ: Բրազիլիան և Կոլումբիան կխաղան մաքուր  էջից:

Խամես Ռոդրիգեսի 5 գոլերը, կիսապաշտպանների և եզրայինների ճշգրիտ համագործակցությունը, Դիավիդ Оսպինայի ռեակցիան, պաշտպանության կենտրոնի կասկածելի հնարավորությունները, որտեղ Յեպեսը ծեր է, իսկ  Սապատան շատ էքսպրեսիվ…  Ահա պետնակամպիոներների հակառակորդի դիմանկարի  գլխավոր գծերը տոթ ու շոգ Ֆորտալեզայում:

Ի դեպ, Բրազիլիայի հավաքականը,  հակառակորդին քիչ է քննարկում: Իր ներքին խնդիրներն էլ նրանց բավական են: Մեկուկես оր այս կարևոր խաղից առաջ մարզումները ժամանակից շուտ է ավարտել Ֆրեդը: Պաշտոնական վարկածը թեթև վնասվածքն է: Թեթև հուզմունք են ապրում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները, երբ տեսնում են  Նեյմարին՝ ոտքը երկու տեղից վիրակապված: Բայց բոլորն ասում են, որ Նեյմարը կարող է խաղալ առանց հետ նայելու: Նրանից, թե որքան լավ կխաղա Բրազիլիայի ընտրանու առաջնորդը, կախված կլինի նաև թիմի խաղը: Թեև Լուիս Սկոլարին բազմիցս  իր հարցազրույցներում չափազանցություն է համարել իր թիմի խաղը  առաջատար ֆուտբոլիստներով պայմանվորելը:.
Բրազիլացիները, մեծ հաշվով ոչ  Մեքսիկացիների, և ոչ էլ չիլիիցիների հետ հանդիպումներում չկարողացան ապացուցել, որ կարող են գտնել թարմ քայլեր:

Սկոլարիի գործընկերը՝ Խոսե Պեկերմանը, սովորաբար, շատ զուսպ է իր գնահատակններում:«Կոլումբիայի հավաքականը իր խաղով մեծ հաճույք է պատճառել երկրպագուներին: Մեր նպատակն է  չդավաճնել ինքներս մեզ և կրկին ուրախացնել հանդիսատեսին»,-ասել է նա խաղից մեկ оր առաջ: Իսկ Կոլումբիան ցույց է տալիս սուր գրոհներով հագեցած հարձակողական ֆուտբոլ:

Նախորդ հոդվածը‘Իրաքի բանակն իսլամիստներից ետ է խլել Սադամ Հուսեյնի հայրենի գյուղը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ) ‘