‘ Բրազիլիա-Մեքսիկա. Գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’

1013

 

 «Կաստելաո» մարզադաշտում ավարտվեց Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին՝ Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը:

Այս երկու հավաքականներն  էլ առաջին խաղերում հաղթել էին համապատասախանաբար` Խորվաթիային և Կամերունին, և ինչպես սպասվում էր,  հանդիպումն աչքի ընկավ լարված ու գեղեցիկ պայքարով: Ե’վ Բրազիլիան, և’ Մեքսիկան գոլեր խփելու հնարավորություններ ունեցան, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Օչոան որոշ դրվագներում պարզապես հիանալի  խաղաց: Իրականում այս հանդիպման լավագույն խաղացողն  հենց դարպասապահն էր. կատարում էր անհնարինը, կամ էլ գնդակը  կասեցնում էր սեփական մարմնով:
Երկու կողմերի փորձերն էլ 90 րոպեների ընթացքում արդյունք չտվեցին, ու նրանք հաշտվեցին՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:  Այս պահին  A խմբում Բրազիլիան և Մեքսիկան ունեն հավասարաչափ միավորներ: 

Բրազիլիա-Մեքսիկա` 0:0:


Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «խորացել է» 12 կետանոց պահանջների «լեզվաշարադրության» մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ախալքալաքցիների «հրամանատարն» ազատվել է ԵՊՀ ռեկտորի օգնական պաշտոնից. «Ժողովուրդ»’