‘Բրազիլիա-Ուրուգվայ խաղից առաջ 100 հազ. մարդ փողոց դուրս կգա’

921

Բրազիլական Բելու-Օրիզոնտիում, որտեղ այսօր կկայանա Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչ Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպումը, սպասվում են բողոքի աննախադեպ ակցիաներ, հայտնում է Goal.com-ը:

Միաժամանակ փողոց դուրս կգա մոտ 100 հազար մարդ: Հիշեցնենք, որ բրազիլացիները դժգոհ են, որ երկրի իշխանությունները ֆուտբոլային մրցաշարեր վրա ահռելի գումարներ են ծախսում, երբ երկիրը գտնվում է սոցիալական ծանր վիճակում:

Նշենք, որ Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Նախորդ հոդվածը‘Երգեր և սպիտակ աղավնիներ՝ Նելսոն Մանդելայի համար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ռուսական ռուլետկան’