‘Բրազիլիա-Չիլի. Մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչը’

1197

Հունիսի 28-ը, ժամը՝ 20.00,   «Բելու Оրիզոնտու» մարզադաշտ

Այս մրցաշարի տանտերերը Բրազիլիայի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից են: Այս ընտրանին 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում կհանդիպի Չիլիի հավաքականի հետ:

Բրազիլիայի և Չիլիի անհատական խաղերի պատմությունը. Այս երկու հավաքականներին կարելի է դասել միմյանց հետ ամենաշատը հանդիպած թիմերի շարքին: Նրանց խաղային վիճակագրությունը  68 է, որից 48 անգամ հաղթել է Բրազիլիան, 7-ը՝ Չիլին: 13 խաղ ավարտվել է խաղաղ ելքով, 159 անգամ Բրազիլիան գրավել է Չիլիի դարպասը, իսկ իր սեփական դարպասը բաց է թողել 58 գնդակ:  Այս աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչից առաջ վերջին խաղը երկու հավաքականների միջև եղել է 2013 թվականին, Կանադայում (2:1):  Աշխարհի առաջնություններում Բրազիլիան և Չիլին հանդիպել են երեք անգամ, և միշտ հաղթել է Բրազիլիան. ԱԱ-1962 — 4:2, ԱԱ-1998 — 4:1, ԱԱ-2010 — 3:0:

Չիլիի ֆուտբոլիստները պատրաստ են պայքարի

Բրազիլիան այս աշխարհի առաջնության խմբային փուլում ոչ մի խնդիր չունեցավ և հեշտորեն դուրս եկավ 1/8 եզրափակիչ առաջին տեղով: Միայն Մեքսիկան կարողացավ Բրազիլիայից մեկ միավոր վերցնել (0:0): Մնացած երկու խաղերում Բրազիլիան հաղթել է Խորվաթիանին 3:1 և Կամերունին 4:1 հաշվով: Սակայն Բրազիլիայի խաղն այնքան էլ տպավորիչ չէ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Չի կարելի ասել, որ Բրազիլիայի հավաքականը իր հետևից տանում է միայն Նեյմարը: Բայց ճշմարտությունն այն է, որ առանց այս հարձակվողի բրազիլացիները մեծ խնդիրներ կունենային: Բրազիլիան և Չիլին այլևս սխալվելու իրավուք չունեն. պարտվողը դուրս է մնում աշխարհի առաջնությունից: 

Առանց Նեյմարի բրազիլացիները խնդիրներ կունենային:

Չիլին  դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ խմբում զբաղեցնելով  երկրորդ տեղը: Սակայն  ունենալով   Հոլանդիայի և Իսպանիայի նման հակառակորդներ, երջանիկ է, որ ընդհանրապես խմբից դուրս է եկել: Իր  խաղով Չիլիի հավաքականը ավելի տպավորիչ  է, քան Բրազիլիայինը:  Թեև Չլիլի հավաքականը  0:2 հաշվով պարտվեց Հոլանդիային: Բայց այդ խաղը խմբում առաջին տեղը գրավելու համար էր միայն:

Չիլիի հավաքականի երկրպագուներն աջակցում են իրենց թիմին:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը նշելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. Ինչո՞ւ Սուարեսին չեն ուղարկում Գուանտանամո’