‘Բրազիլիա. Ֆրանցիսկոս պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը’

853

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է կատարել Բրազիլիա: Երկուշաբթի առավոտյան Հռոմի օդանավակայանում  նրան ճանապարհել է Իտալիայի վարչապետը: Պապը Բրազիլիայում կանցկացնի մեկ շաբաթ և կմասնակցի երկրում խոշորագույն կաթոլիկական միջոցառմանը՝ Երիտասարդության համաշխարհային օրվան: Բրազիլիան պատահականորեն չի ընտրվել: Ֆրանցիսկոսն առաջին ոչ եվրոպացի պապն է, բացի այդ՝ Բրազիլիան աշխարհում ամենախոշոր կաթոլիկ երկիրն է: Սակայն վերջին տարիներին եկեղեցու նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, սկսել էր նվազել:

Բրազիլիայում Հռոմի պապին հագեցած ծրագիր է սպասվում: Ամենավառ պահերից մեկը կդառնա Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին երիտասարդների առջև նրա ելույթը: Պապի այցելությանն ընդառաջ՝ տեղի նկարիչներն այստեղ կանգնեցրել են նրա ավազե արձանը՝ բնական մեծությամբ: Սպասվում է, որ միջոցառումներին կմասնակցի մոտավորապես 2 միլիոն մարդ:

Վերջերս Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունների համապատկերին բրազիլական իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: Սակայն պապն ինքը, հետևելով մարդկանց հնարավորինս մոտ լինելու՝ իր քաղաքականությանը, մտադիր է քաղաքում տեղաշարժվել բաց ավտոմեքենայով, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը «Հեզբոլլահը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘Պեսկովը խնդրել է Պուտինին «չխառնել» Նավալնիի ազատ արձակմանը’