‘Բրահիմի. Ո՛չ մի հարված Սիրիային՝ առանց ՄԱԿ-ի համաձայնության’

1018

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին երեկ հայտարարել է, թե ոչ մի պետություն իրավունք չունի օրենքն իր ձեռքը վերցնել և Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության: Բրահիմին այս մասին հայտարարել է «մեծ քսանյակի» երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, թե շատերն են հասկանում, որ առանց Անվտանգության խորհրդի թույլտվության՝ Սիրիային հարված հասցնելը կոչնչացնի քաղաքական որոշում կայացնելու բոլոր հնարավորությունները, փոխանցում է mignews.ru-ն:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է աջակցել Սիրիայում ռազմական գործողությանը միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն դա թույլ տա, երեկ հայտարարել է երկրի արտաքին գործոց նախարար Խոսե Անտոնիո Մեադեն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ լատինաամերիկյան այդ երկիրը դատապարտում է Սիրիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և քիմիական զենքի կիրառումը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում տոնում են ազգային հավաքականի հաղթանակը. Ֆոտոշարք’