‘Բրիտանական գերժամանակակից ատոմային սուզանավը դանդաղընթաց է, ջուր է թողնում և ժանգոտում է ‘

965

Բրիտանական 9,75  մլրդ ֆունտ արժողությամբ նորակառույց HMS Astute ռազմական սուզանավը ծրագրային խնդիրներ ունի.  ժանգոտում է, չի կարողանում հետապնդումից խուսափելու համար անհրաժեշտ արագություն զարգացնել, հայտնում  է The Guardian պարբերականը:

Ատոմային սուզանավի՝ վերջերս իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ այն չի համապատասխանում անվտանգության նորմերին և բազմաթիվ արտադրական խոտաններ ունի: Մասնագետների մոտ անհանգստություն է առաջացրել նոր սուզանավի միջուկային ռեակտորի վիճակը:  

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունն արդեն ընդունել է, որ թանկարժեք սուզանավի փորձարկման արդյուքնում բազմաթիվ անսարքություններ են հայտնաբերվել:

HMS Astute-ի նախագծումը և մշակումը մեկնարկել է 15 տարի առաջ: Սուզանավի շինարարությունը, 4 տարի ձգձգվելուց հետո, վերջապես ավարտին էր հասցվել բոլորովին վերջերս:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 18 երեխաների մայրը պատրաստվում է լույս աշխարհ բերել 19-րդին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Չինացին իր ջուրը ցատկող խոզերին երեք անգամ ավելի թանկ է վաճառում (ֆոտոշարք)’