Բրիտանական հետախուզություն․ Ռուսաստանում փորձում են հավաքագրել աշխատանքային միգրանտների

255

Բրիտանական հետախուզության նոր ամենօրյա ամփոփագիրը նվիրված է Ուկրաինայում ծառայության համար Ռուսաստանում Միջին Ասիայի աշխատանքային միգրանտների հավաքագրմանը։

Միգրանտներին հավաքագրել փորձում են ինչպես զինվորականները՝ այցելություններ կատարելով մզկիթներ, այնպես էլ միգրացիոն ծառայության աշխատակիցները, որոնք խոսում են տաջիկերեն և ուզբեկերեն, ասվում է ամփոփագրում։

Հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին՝ բրիտանական հետախուզությունը նշում է, որ  հավաքագրող զինվորականները միգրանտներին առաջարկում են սկզբում մեկանգամյա վճար՝ ամերիկյան 2390 դոլարի չափով, ապա ամսական աշխատավարձ՝ 4160 դոլարի չափով։ Նաև առաջարկվում է ռուսաստանյան քաղաքացիության տրամադրում վեց ամսից մեկ տարվա ընացքում՝ սովորական հինգ տարվա փոխարեն։

Ամփոփագրի հեղինակները ենթադրում են, որ նման պայմանները շատ միգրանտների կստիպեն համաձայնել, և այդ նորակոչիկներին, ամենայն հավանականությամբ, կուղարկեն առաջնագիծ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով C-400 փոխանցել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՉավուշօղլու․ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին