‘Բրիտանական ոստիկանության համար մշակվում են մահապարտների դետեկտորներ’

763

Բրիտանացի ոստիկանները դետեկտորներ կստանան, որոնց օգնությամբ կարող են սքանավորել մարդկանց խոշոր կուտակումները և բացահայտել զինված անձանց, հաղորդում է The Daliy Telegraph-ը: Սարքի մշակման աշխատանքներով զբաղվում է  Կիրառական արվեստի և տեխնոլոգիաների կենտրոնը (CAST): Մասնագետները մտադիր են հասնել նրան, որպեսզի սքանավորելով մարդկանց բազմությունը՝ հնարավոր լինի զենքը և պայթուցիկը հայտնաբերել առնվազն  տասը վայրկյանում: Նշվում է, որ դետեկտորը կարող է վտանգավոր առարկաները որսալ մինչև տասը մետր հեռավորությունից: Նման կերպ ոստիկանությունը հույս ունի բարելավել անվտանգությունը, օրինակ, օդանավակայններում կամ մարզադաշտերում: Առայժմ հայտնի չէ, թե իշխանությունները  որքան գումար ստիպված կլինեն ծախսել այդ նախագծի վրա, սակայն ԱՄՆ-ում նույնպիսի հետազոտությունները ցույց են տվել, որ սարքերն առանձնապես թանկ չեն արժենա:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է քաղաքականության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ստորագրել է նոր սահմանադրությունը’