‘Բրիտանական ռազմական ինքնաթիռի ձայնից թութակը սատկել է’

1018

Բրիտանական ռազմաօդային ուժերը թագավորության բնակչին թռչնի անկման համար փոխհատուցում  են վճարել: Ռազմական տրանսպորտային ինքնաթիռը շատ ցածր է թռչել տներից մեկի վրայով, որտեղ թութակ է եղել, որը  վախից սատկել է, բայց նրա տերը որպես փոխհատուցում ստացել է 2,2 հազար ֆունտ: Այս մասին տեղեկացնում է «The Dailly Mirror-ը» :  

Թութակը սատկել է ինքնաթիռի  շարժիչի ձայնից: Թութակի տերը բողոք է ներկայացրել ռազմական բաժնի դեմ, որտեղ համաձայնվել են փոխհատուցել վնասը: Սա Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հետ կապված առաջին միջադեպը չէ և ոչ էլ միակ բողոքը: Նմանատիպ դեպք էլի է եղել: Ցածր թռչող ինքնաթիռը վախեցրել է  թութակին, ինչի հետևանքով թութակը իր թառի վրայից  գետնին է ընկել և կոտրել երկու ճանկերը:

Բրիտանական ռազմաօդային ուժերը համաձայնվել են վճարել անասնաբույժի ծառայությունները, որոնք թռչնի վրա երկու կար են դրել:

Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է. «Նախարարությունը պատրաստ է վճարել փոխհատուցումներ, եթե հասցված վնասը  կապ կունենա ռազմական ինքնաթիռների թռիչքի հետ»:

 Ընդհանուր առմամբ վերջին երեք տարիներին Բրիտանական ռազմաօդային ուժեր ստացվել է մոտ 200 բողոք, որոնք վերաբերել են վնաս հասցնելուն:  Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 1,4  միլիոն ֆունտ: Փոխհատուցումները հիմնականում ստանում են բողոքած ֆերմերները, որոնք զբաղվում են թռչնաբուծությամբ: Սովորաբար ցածր թռչող ռազմական ինքնաթիռներից հետո հավերը որոշ ժամանակ չեն կարողանում ձու ածել:  Հատուկ դեպքերից է այն, որ  900 ֆունտ վճարվել է երեխայի  կոտրված բատուտի համար: Իսկ առհասարակ խոշոր գումարներ վճարվել են մարդկանց կոտրվածքների և անասունների, հաստատությունների ու գյուղատնտեսական կուլտուրաների փչացման համար: Անցյալ տարի օրինակ ուղղաթիռը կոտրել էր ցանկապատը և վիրավորել մի քանի խոշոր եղջերավոր անսունների:   

 

Նախորդ հոդվածը‘Կարինե Աճեմյանը Մերաբիշվիլիին քաղբանտարկյալ է ճանաչել, որովհետեւ ՀՀԿ-ական է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի պետական ծառայողները երկօրյա բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի պաշտպանություն զանգվածային բողոքի ցույցերի’