Բրիտանական սպեցնազը Աֆղանստանից փախել է կանանց հագուստով

475

Բրիտանական հատուկ նշանակության ուժերի մարտիկներին հաջողվել է փախչել Աֆղանստանից՝ կանանց շորեր հագնելով։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է Daily Express-ը։

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ Հատուկ օդային ծառայության (SAS) մոտավորապես 20 զինվորներ ստիպված են եղել հարյուրավոր կիլոմետրեր հաղթահարելու, որպեսզի փախչեն թալիբների կողմից գրավված երկրից։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, զինծառայողները գաղտնի հետախուզական առաքելություն էին իրականացնում Աֆղանստանի հարավում։ Հրամանատարությունը նախազգուշացրել է, որ ուղղաթիռներ չկան նրանց տարհանելու համար, ուստի հատուկ նշանակության մարտիկները ստիպված էին Քաբուլ հասնել ինքնուրույն ու ծպտված։

Նշվում է, որ Քաբուլի ճանապարհին SAS-ի մարտիկները պլան են մշակել, որին հետևելով՝ նրանք պետք է ներկայանային որպես «Թալիբանի»  կողմնակիցներ՝ ճանապարհին ծածանելով շարժման դրոշակները։ Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, նրանց համար ամենաբարդը թալիբների կողմից գրավված Քաբուլում տաքսիով Համիդ Քարզայի անվան օդանավակայան հասնելն էր, ուստի նրանք ստիպված են եղել մարմինը և դեմքը լրիվ քողարկող կանացի չադրաներ հագնել։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱֆղանստանի նախկին նախագահը մնացել է Քաբուլում
Հաջորդ հոդվածըՔադաֆիի որդին ազատվել է բանտից