‘Բրիտանական տաքսա շնիկը հանդիպել է իր կլոնին’

1890

Վիննի անունով բրիտանական տաքսա շնիկն առաջին անգամ հանդիպել է իր կլոնի հետ, տեղեկացնում է The Daily Mirror-ը: Շան տերերը որոշել են կլոնավորել նրան 204-ի սկզբին, եւ մարտի 30-ին հարավկորեական լաբորատորիայում լույս աշխարհ է եկել Մինի Վիննին: Կյանքի առաջին չորս ամիսներին շնիկը գտնվել է գիտնականների հսկողության տակ, այժմ նրան տուն են բերել: 

Շան տիրուհուն՝ Ռեբեկա Սմիթին հաջողվել է կլոնավորել իր սիրելիին շնորհիվ այն բանի, որ նա հաղթել է տնային կենդանիների կլոնավորմամբ զբաղվող  Sooam Biotech ընկերության կազմակերպած մրցույթին: Լրագրողների հետ զրույցում Սմիթը ասել է, որ շատ է սիրում իր Վիննիին, բայց հասկանում է, որ նա հավերժ չի կարող իր հետ լինել:

Sooam Biotech-ը բրիտանացիներին առաջարկել է հետեւել Սմիթի օրինակին եւ կլոնավորել իրենց կենդանիներին: Ծառայության արժեքը 60 հազար ֆունտ ստեռլինգ է (շուրջ 100 հազար դոլար):

Տեղեկացվում է, որ Դոլի գառնուկի (առաջին կլոնավորված կենդանին) ստեղծողներից մեկը թերահավատությամբ է արձագանքել տնային կենդանիների կլոնավորման պրակտիկային: Յան Վալմուտի խոսքով, կենդանիների անհատական հատկանիշների վրա ազդեցություն ունի դաստիարակությունը, ոչ թե գեների ամբողջական նույնականությունը: Գիտնականը կարծում է, որ կենդանիների տերերը կհիասթափվեն, երբ հայտնաբերեն, որ կլենները իրենց սիրելի կենդանիների ճիշտ պատճենը չեն: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եվ կրկին միասնականության մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին ‘