Բրիտանական և իտալական 4 թոփ ակումբներ հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

572

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան, ով նշում է, որ Մխիթարյանը դեռ համաձայնության չի եկել հռոմեական թիմի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին հայ կիսապաշտպանի մեծ երկրպագուն է և նրան տեսնում է որպես իր թիմի հիմնական կազմի խաղացող։

Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ «Ռոման» իր հերթին երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

Նախորդ հոդվածըՊակիստանը չի ցանկանում որևէ մեկի կողմը բռնել
Հաջորդ հոդվածըԳլխավոր դատախազները՝ ի պաշտպանություն ուկրաինացի գործընկերոջ