‘Բրիտանացիներին ապշեցրել են բիկինիով ռուս լեռնադահուկորդները. Տեսանյութ’

976

Սիբիրում գտնվող Շերեգեշի լեռնադահուկային գոտում գտնվող բրիտանացի լրագրողները ապշել են՝ տեսնելով ձմեռային եղանակին միայն բիկինիով աղջիկների, որոնք սնոուբորդով սահում են լեռներում:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, ձմռանը Կեմերովի շրջանում, որտեղ գտնվում է էքստրիմ-պարկը, եղանակը երբեմն իջնում է մինչեւ -30 աստիճան: Սակայն դա չի վախեցնում ռուս գեղեցկուհիներին, որոնք բարձունքները հաղթահարում են միայն արեւի ակնոցներով եւ լողազգեստերով:

«Ռուս կանայք շատ համարձակ են՝ հատկապես բրիտանուհիների համեմատությամբ: Նրանք նաեւ պարաշյուտով են թռչում, իսկ մեր կանայք նույնիսկ այս երկու տողը կվախենան մուտքագրել, որ հանկարծ իրենց պլաստիկ  եղունգները չջարդվեն»,- վրդովված նշել են պարբերականի ընթերցողները:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիական թաքստոցում փող գտած զինվորներին ազատազրկել են’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հախվերդյանը ճիշտ է’