‘Բրիտանացի լեռնագնացը նկարահանել է սեփական անկումը ժայռից (տեսանյութ)’

998

Ուելսի հյուսիսում գտնվող Սնոուդոնիի ազգային զբոսայգում լեռնագնացն իր վրա ընկնող սառցաբեկորի պատճառով հավասարակշռությունը կորցնելուց հետո ցած է ընկել 30մ բարձրությունից: Լեռնագնաց Մարկ Ռոբերտսը կոճի հոդախախտում է ստացել և բազմաթիվ սալջարդեր, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել, գրում է Newsru կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել դեռ փետրվարի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օրերս: 47-ամյա լեռնագնացի գլխարկին ամրացված տեսախցիկը նկարահանել է նրա ապշեցուցիչ անկումը, որը մոտ 30 վայրկյան է տևել: Տեսանյութում, ուշքի գալուն պես՝ Ռոբերտսը բացականչում է. «Էս ո՜նց է ցավում»:

Ճակատագրի հեգնանքով անվտանգության տեխնիկայի խորհրդատու աշխատող Մարկ Ռոբերտսը հրապարակել է իր հետ կատարվածի տեսանյութը, որպեսզի հորդորի նման իրավիճակում հայտնված մարդկանց խուճապի չմատնվել:

Նախորդ հոդվածը‘ «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը՝ մարտի 13-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հեքիաթային մեկնարկ ստացվեց’