‘Բրիտանացի մահմեդականները դժգոհում են իրենց դեմ հարձակումներից’

1296

Մեծ Բրիտանիայի մահմեդական համայնքը դժգոհում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո աճել է կին-մահմեդականների դեմ հարձակումների թիվը: Հաղորդում է The Independent-ը:

Նշվում է, որ վկայությունների համաձայն՝ Փարիզի ահաբեկչությունից մեկ շաբաթ հետո կրոնական եւ ռասսայական ատելության հողի վրա 115 հարձակում է գրանցվել: Առավել հաճախ հարձակումների թիրախ են դարձել հիջաբ կրող 14-45 տարեկան աղջիկներն ու կանայք: Հարձակվողները հիմնականում տղամարդիկ են եղել: Ընդ որում, նշվում է, որ դեպքերի մեծ մասն արձանագրվել է հասարակական վայրերում:

Նշվում է նաեւ, որ հիմնականում հարձակումների ժամանակ կանանց անվանում էին «ահաբեկիչներ»: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հուսանք՝ «ՄԵՆՔ»-ը ողբալիորեն սակավաթիվ չէ’
Հաջորդ հոդվածը