‘Բրիտանացի միայնակ վետերանի հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել’

841

Նոյեմբերի 11-ին հարյուրավոր մարդիկ են ժամանել՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 99-ամյա Հարոլդ Փերսիվալի հուղարկավորությանը: Հարոլդը հարազատներ չուներ, և նրա մահվան մասին տեղական թերթը փոքրիկ ակնարկ էր հրապարակել ու նշել, որ միայնակ վետերանի հուղարկավորության արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Արդյունքում՝ վետերանին հրաժեշտ տալու համար հավաքվել էր մի քանի հարյուր մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ սովորական քաղաքացիներ: Քանի որ դիակիզարանի սրահում բոլորը չեն տեղավորվել, շատերը ծաղիկները ձեռքներին կանգնած են մնացել դրսում՝ անձրևի տակ:

Նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելու օրը, Մեծ Բրիտանիայում նշվում է Հաշտության օրը: Հարոլդ Փերսիվալի հրաժեշտի արարողությունն սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ պատերազմներում զոհված բոլոր բրիտանացիների, փոխանցում է tjournal.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ո՞րն է կանանց նկատմամբ ամենահանդուրժող մուսուլմանական երկիրը’