‘Բրիտանացի նախարարը փարատել է իրեն վերաբերող «անազնիվ գործարքի» կասկածները ‘

864

Մեծ Բրիտանիայի՝ Միջազգային զարգացման հարցերով նախկին նախարար Էնդրյու Միտչելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուանդային 25 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու իր որոշման, հայտնում է BBC-ն:

Միտչելի՝ պաշտոնավարման վերջին օրը կայացված որոշումը հետագայում չեղյալ էր համարվել, քանի որ տեղեկություններ էին ստացվել, թե Ռուանդան աջակցում է հարևան Կոնգոյի խռովարարներին:

«Ռուանդայի հակաճգնաժամային ծրագրի կասեցումը բազմաթիվ դպրոցականների կզրկի կրթություն ստանալու հնարավորությունից»,- ասել է նախկին նախարարը և հավելել, որ կասկածելի առաջնորդներին գաղտնի գումար փոխանցելու առնչությամբ իր հասցեին ուղղված մեղադրանքները պարզապես վիրավորական են:

 

Նախորդ հոդվածը‘Բելգիայի սուպերմարկետներում չվաճառված սննդամթերքը կտրվի կարիքավորներին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է արտասահման՝ բարդ վիրահատությա՞ն ‘