Պատգամավորները Կառլ III-ի թագադրման արարողությանը կմասնակցեն վիճակախաղով

265

Բրիտանիայի ժողովրդական ընտրյալները վիճակախաղի տոմսեր կխաղարկեն Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի թագադրության արարողությանը մասնակցելու համար, որը կայանալու է Վեսթմինսթերյան աբբայությունում։

Այդ մասին հաղորդել է SkyNews հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ նախապես որոշվել էր ընդամենը 20-ական պատգամավորների հրավիրել Համայնքների պալատի 650 և Լորդերի պալատի 777 ներկայացուցիչներից, սակայն խորհրդարանականները վրդովվել էին, և քվոտան բարձրացվել է կրկնակի, ու որոշվել է վիճակախաղ անցկացնել։

74-ամյա Կառլ III-ի թագադրման արարողությանը ներկա չի լինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը (երկիրը կներկայացնի առաջին տիկինը՝ Ջիլ Բայդենը)։

Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիան չի հրավիրել Ռուսաստանի, Բելառուսի, Աֆղանստանի, Վենեսուելայի, Իրանի, Սիրիայի ներկայացուցիչներին։ Թագադրությանը ներկա չի լինի նաև ՉԺՀ ղեկավար Սի Ձինպինը, ինչպես սպասվում է՝ երկիրը կներկայացնի ՉԺՀ փոխնախագահ Հան Ջենը, ինչը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ, քանի որ հենց Հան Ջենն է վերջին հինգ տարիներին համակարգել Հոնկոնգի նկատմամբ մայրցամաքային Չինաստանի քաղաքականությունը, ինչը Լոնդոնը խստորեն քննադատում է, և որը հանգեցրել է բրիտանա-չինական հարաբերությունների լարմանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըForbes. Ռոնալդուն տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
Հաջորդ հոդվածըՋոնսոնը կառավարությանը կոչ է արել աջակցել Ուկրաինային