‘ Բրիտանացի պրոֆեսոր. Լարվածությունը հակամարտության գոտում սովորական է դարձել’

929

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը կողմերից ոչ մեկի շահերին չի համապատասխանում, սակայն առկա է պատահական պատերազմի վտանգ, և որքան ավելի լարված է դառնում իրավիճակը զորքերի շփման գծում, այնքան ավելի մեծ է այդ վտանգը: Այդ մասին հայտարարել է Օքսֆորդի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը Day.Az-ի հրապարակած հարցազրույցում: 

«Լարվածությունը հակամարտության գոտում, դժբախտաբար, սովորական է դարձել: Երկու կողմերի զինվորների զոհվելը վաղուց ի վեր սովորական պատկեր է այդ հակամարտության համար: Խնդիրը չի լուծվի առանց հաջող հեռանկարով իրական բանակցային գործընթացի: Նման հեռանկար առայժմ չի երևում», — նշել է պրոֆեսորը: Եվ այդ համատեքստում նա ավելացրել է, որ հրադադարի շուրջ համաձայնագիրը չխախտելու պայմանավորվածություն կա 1994 թվականին համապատասխան փաստաթղթի ստորագրման պահից: Հրադադարը նշանակում է հենց հրադադար, և հարկ չկար այդ պայմանավորվածության պահպանում ակնկալել Օլիմպիադայի օրերին, երբ հրադադարի ռեժիմը նախկինում էլ չէր պահպանվում: Մաքֆարլեյնի ասելով, միջազգային ասպարեզում հիմնական խաղացողներն ավելի մեծ ուշադրություն կտրամադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երբ լուրջ համարեն խնդրի հանգուցալուծման հեռանկարը: «Նրանք առայժմ դրան չեն հավատում», — ամփոփել է պրոֆեսորը: 

Նախորդ հոդվածը‘Բրյուսել. բողոքի ցույց՝ ընդդեմ մանկական էֆթանազիայի’
Հաջորդ հոդվածը‘Երևանի Կենտրոնի մի շարք փողոցներ երկու օրով կգազազրկվեն’