Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծի մասին

399

Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստվում է նոր օրինագիծ ներկայացնել՝ հակառուսաստանյան պատժամիջոցները խստացնելու նպատակով։

Այդ մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավար Լիզ Թրասը։

Նախարարը նշել է ռեստրիկցիաներ (վարկի չափերի սահմանափակում պետության և բանկերի կողմից՝ ոսկու պաշարների արտահոսքը, բանկերի սնանկացումը կանխելու նպատակով) սահմանելու կարևորությունը Մեծ Բրիտանիայի համախոհների հետ միասին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լոնդոնը դիտարկում է սահմանափակող միջոցառումներ կիրառել անձանմբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե իրավիճակն Ուկրաինայում ավելի սրվի, նախարարը պատասխանել է․ «Մենք ոչինչ չենք բացառում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Մեդիսոն Քիսը սենսացիոն հաղթանակ տարավ եւ առաջինը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըԱվստրալիան պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային՝ Ռուսաստանի փոխարեն