‘Բրիտանիայի թագուհին էլ է շատ ծախսում’

1032

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննադատել է թագավորական ընտանիքին բյուջեի անարդյունավետ պլանավորման համար: Նման եզրակացության է հանգել, մասնավորապես, պետական միջոցների ծախսերի վերահսկման խորհրդարանական հանձնաժողովը, հաղորդում է BBC News-ը: Հանձնաժողովի անդամները պարզել են, որ թագավորական պալատը խուսափում է տնտեսման այն միջոցառումներից, որոնք պետական հաստատություններն ընդունել են ֆինանսական ճգնաժամի պատճառով: Թագուհու ծախսերը վերջին վեց տարիներին կրճատվել են ընդամենը 5 տոկոսով, մինչդեռ պետական ծառայություններն ստիպված են եղել դրանք կրճատել մեկ երրորդի չափով: Բացի այդ՝ արքայական ընտանիքին պատկանող պալատները ողբալի վիճակում են, և դեռ հայտնի չէ՝ որքան գումար է անհրաժեշտ դրանք նորոգելու համար: Ֆինանսական խնդիրները լուծելու համար պատգամավորները թագուհուն առաջարկել են՝ իր բացակայության ընթացքում ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել Բուկինգհեմյան պալատում:

2013 թ. թագուհին պետական բյուջեից ստացել է 31 միլիոն ֆունտ (51,5 միլիոն դոլար): Բացի այդ՝ Բուկինգհեմյան պալատը սեփական պահուստներից լրացուցիչ ծախսել է 2,3 միլիոն ֆունտ (3,8 միլիոն դոլար): Հիմա, խորհրդարանական հանձնաժողովի տվյալներով, այդ պահուստները չափազանց ցածր մակարդակի են և կազմում են ընդամենը մեկ միլիոն ֆունտ՝ 1,7 մլն դոլար, այն դեպքում, երբ, օրինակ, 2001 թ. թագուհու տնօրինության տակ եղել է 35 մլն ֆունտ կամ 58,1 մլն դոլար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյա. Նիգոյանին սպանել են հակամարտությունը սրելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է Շվեյցարիայի պետքարտուղարին’