‘Բրիտանիայի թագուհին Սուրբ Ծնունդի ուղերձ է հղել 3D ձեւաչափով ‘

933

Բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդ-ը առաջին անգամ իր հպատակնեին Սուրբ Ծնունդը կշնորհավորի 3D ձեւաչափով թվային հեռուստատեսությամբ, տեղեկացնում է BBC-ն: Միեւնույն ժամանակ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսի ուղերձը կհեռարձակվի Twitter սոցիալական ցանցում:  

Անգլիկան եկեղեցու առաջնորդը նշել է, թե հաջորդ գրառումը «Թվիթերում» կլինի հաջորդ մարտին. մինչ այդ նա մտադիր է կենտրոնանալ քարոզչական գործունեության վրա: Արքեպիսկոպոսը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ Անգլիկան եկեղեցում չեն թույլատրել ձեռնադրել կին եպիսկոպոսների, նշելով, որ նման որոշումը «խարխլում է» կրոնի հանդեպ վստահությունը:

 Ընդ որում, նրա խոսքով, քրիստոնեությունը առաջվա պես մնում է բրիտանական կյանքի կարեւոր տարրերից մեկը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյան vs. Վովա Գասպարյան ‘
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին Ամանորի գիշերը կանցկացնի Աֆղանստանում ‘