‘Բրիտանիայի նախկին ՆԳ նախարարը նախազգուշացնում է’

1318

Չնայած բրիտանական հատուկ ծառայությունների և ոստիկանության՝ ահաբեկչությունը կանխարգելելու ջանքերին՝ նման բան կարող է տեղի ունենալ Մեծ Բրիտանիայում, հայտարարել է երկրի ներքին գործերի նախկին նախարար լորդ Ռիդը:

«Քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն բրիտանացի ժողովրդի հետ և ասեն, որ դա լինելու է, քանի որ դրա համար ահաբեկիչներին հերիք է գտնել միակ սողանցքը»,- ասել է նա BBC-ի հետ զրույցում:

Անվտանգության ծառայությունները հաջողությամբ կանխում են գրոհներն օդանավերի կամ պետական կարևորություն ունեցող օբյեկտների վրա, ուստի, նախկին նախարարի կարծիքով՝ հարձակումների ամենահավանական թիրախը կդառնան չպահպանվող օբյեկտները, այնպիսիք, ինչպիսին է հասարակական տրանսպորտը, ինչպես նաև մարդկանց կուտակումների վայրերը:

Լորդ Ռիդը ՆԳՆ ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է մինչև 2005 թ.: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Բրյուսելի ահաբեկչության մասնակիցներից մեկն արտաքսվել է Թուրքիայից’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ընտրացուցակների բլեֆը, կամ՝ դեռ ինչքա՞ն պիտի թոռը պապից նեղացած մնա’