‘Բրիտանիայի վարչապետը կայցելի Շոտլադիա՝ բնակչությանը կոչ անելու դեմ քվեարկել անկախությանը’

1006

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխվարչապետ Նիք Քլեգը և լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը մեկնում են Շոտլանդիա, որպեսզի շոտլանդացի ընտրողներին համոզեն քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ, իր ֆեյսբուքյան էջում գրառել է Միլիբենդը: «Մեր ուղերձը շոտլանդացիներին շատ պարզ է լինելու՝ «Մենք ուզում ենք, որ դուք մնաք»,- նշել է  խորհրդարանականը: «Շատ բաներ կան, որ բաժանում են մեզ, բայց կա մի կետ, որի շուրջ մենք համակարծիք ենք. Միացյալ Թագավորությունն ավելի լավ է միասնության մեջ»,- նաև նշել է Միլիբենդը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պետությունը պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել Շոտլանդիային, եթե Էդինբուրգը հրաժարվի անկախության հանրաքվեից:

 Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերի 18-ին, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում «Էբոլայի» առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիայի Գոլի-Օտոկ կղզում վաճառվում է բանտ’