‘Բրիտանիայի վարչապետի բրյուսելյան հաղթանակը’

1530

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անընդմեջ երկու օր տևած բանակցությունների արդյունքում կարողացել է Եվրամիության մյուս անդամներին համոզել և Բրիտանիայի համար ստանալ ավելին, քան պահանջում էր մինչև ԵՄ գագաթնաժողովը:

Այժմ Քեմերոնը, տուն վերադառնալով, անցյալ տարվա նախընտրական խոստման համաձայն՝ կարող է ԵՄ-ում մնալու կամ դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել և նախընտրական քարոզչության ընթացքում հայրենակիցներին բացատրել, որ արդեն ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել պետք չէ:

Քեմերոնը Բրյուսելում կարողացել է հասնել նրան, որ Բրիտանիան ԵՄ այլ երկրներից ժամանած նոր ներգաղթյալների համար ամբողջությամբ չվճարի նպաստները յոթ տարի, թեև մինչ գագաթնաժողովը վարչապետը խոսում էր չորս տարվա մասին:

Բավարարվել են նաև Բրիտանիայի մյուս պահանջները, որոնց էությունն է՝ փաստաթղթերում ամրագրել Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության հատուկ կարգավիճակը և նրա իրավունքը՝ հետագայում ևս մասնակցելու միության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը: «Բրիտանիան երբեք չի դառնա եվրոպական գերտերության մի մասը»,- լրագրողներին հանդիսավոր կերպով հայտարարել է այն երկրի ղեկավարը, որն առանց այդ էլ չի մտնում ո՛չ եվրոյի, ո՛չ էլ Շենգենի գոտի:

Ենթադրվում է, որ Քեմերոնն արդեն երկուշաբթի կհայտարարի հանրաքվեի օրը՝ այն նշանակելով հունիսի 23-ին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին հեռացել է Ռուսաստանից’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանների հայտարարությունը Վ.Գասպարիին կալանավորելու որոշման մասին’