‘Բրիտանիայի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ջերմանո՞ւմ են’

974

Times-ը և Guardian-ը գրում են, որ, թվում է՝ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև անհուսալիորեն փչացած հարաբերությունները սկսում են ջերմանալ:

Ինչպես հայտնի է դարձել մամուլին, Դաունինգ-սթրիթը քննարկում է այս ամիս Ճապոնիայում Թերեզա Մեյի և Ռուսաստանի նախագահի հանդիպման հնարավորությունը:

Times-ը նշում է, որ լարվածությունը շտապում են մեղմել մինչև Բրիտանիայի նոր վարչապետի ընտրությունը: Ըստ Times-ի դիվանագիտական աղբյուրի՝ Օսկայում երկկողմ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե հաջողվի ընդհանուր օրակարգ ձևավորել, որը կոնկրետ արդյունքների կբերի:

ՊՄՏՀ-ում իր ելույթի ընթացքում Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ կցանկանար Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները տեղափոխել նոր փուլ, թեպետ ավելի վաղ երկու երկրների հարաբերություններն անվանել էր «փակուղային»:

Ի դեպ, ըստ Guardian-ի՝ կարծիք կա, որ Պուտինը գերադասում է երկու երկրների փոխհարաբերություններում նոր էջ բացել ոչ թե հեռացող Թերեզա Մեյի, այլ նրա առայժմ անհայտ ժառանգորդի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար’