‘Բրիտանիայում առաջին անգամ պատգամավորը զրկվել է մանդատից ընտրողների հանրագրով’

857

Բրիտանական խորհրդարանի նախկին անդամ Ֆիոնա Օնասանյան, որը դատապարտվել է ազատազրկման, երկրի պատմության մեջ առաջին անգամ զրկվել է Համայնքների պալատում իր տեղից՝ այն բանից հետո, երբ նրա շրջանի ընտրողները հանրագիր են ստորագրել՝ նրան պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:

Հունվարին Օնասանյան երեք ամիս ազատազրկման էր դատապարտվել արագությունը գերազանցելու վերաբերյալ կեղծ վկայություն տալու համար: Նա հեռացվել էր Լեյբորիստական կուսակցությունից, ինչից հետո դարձել էր անկախ պատգամավոր՝ Համայնքների պալատում ներկայացնելով Փիթերբորո շրջանը:

Շրջանի իշխանությունները տեղեկացրել են, որ հանրագիրը ստորագրել է շրջանում բնակվող 19 261 ընտրող, սակայն Օնասանյան հնարավորություն կունենա մասնակցելու առաջիկա վերընտրություններին:

Քաղաքի ղեկավարության տեղեկություններով՝ հանրագիրը ստորագրել է շրջանի ընտրողների 27,6 %-ը: Ըստ օրենքի՝ Օնասանյային պատգամավորական մանդատից զրկելու համար պահանջվում էր ընտրողների 10 %-ի ստորագրությունը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Գատուզո.«Հիմա ֆուտբոլիստներն ուրիշ են. բողոքում են և արդարցումներ փնտրում»’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր․ Էրիկսենը համաձայնեցրել է պայմանագիրը «Ռեալի» հետ’