Բրիտանիայում արգելել են նեոնացիստական խմբավորումը

597

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը օրենքից դուրս է հայտարարել նեոնացիստական The Base («Հիմք») խմբավորումը ԱՄՆ-ից, որի ղեկավարը՝ Ռինալդո Նազարոն, վերջերս տեղափոխվել է Ռուսաստան և այնտեղից է ղեկավարում իր կողմնակիցներին։

ՆԳ նախարարը պարսավել է կազմակերպության անդամներին՝ նրանց անվանելով սպիտակ ռասայի գերազանցության չարամիտ կողմնակիցներ, որոնք իրենց համար թույլ զոհեր են ընտրում ամբողջ աշխարհում։

Անցյալ տարի BBC-ի «Համայնապատկեր» («Պանորամա») ծրագիրը պատմել էր, թե ինչպես է այդ խմբավորումը նոր անդամներ հավաքագրում իր շարքերը։

 BBC-ի անցկացրած հետաքննությամբ պարզվել է, թե խմբավորման ղեկավար Ռինալդո Նազարոն, որն ամուսնացել է Ռուսաստանի քաղաքացու հետ և Ամերիկայից տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, ինչպես է այնտեղից ղեկավարել իր զինակիցներին։

The Base, որ ստեղծվել է 2018 թ․, հայտարարել է, որ իր նպատակն է ահաբեկչական բջիջներ ստեղծել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ռասայական հողի վրա պատերազմ հրահրելու և ֆաշիստական մոնոէթնիկ պետություններ հիմնելու նպատակով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Անտուան Գրիզմանին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 138 նոր դեպք, 79 առողջացած, 2 մահ