‘Բրիտանիայում գաղտնազերծել են միջուկային պատերազմ սկսվելու դեպքում թագուհու ուղերձի տեքստը’

771

Բրիտանական իշխանությունները գաղտնազերծել են Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու դեպքում թագուհու՝ ժողովրդին հասցեագրված ուղերձի սևագրությունը, այսօր հաղորդել է BBC News-ը: Փաստաթուղթը թվագրված է 1983 թ.: Այն ստեղծվել է ուսումնավարժական նպատակներով և պահ է տրվել Ազգային արխիվին: Տեքստը գրվել է որպես թագուհու ուղերձը ռադիոյով, որը հնչելու էր 1983 թ. մարտի 4-ին՝ միջուկային հակամարտության նախօրեին: Associated Press-ի ենթադրությամբ՝ թագուհին ինքը, ամենայն հավանականությամբ, չի էլ տեսել ուղերձը: Ուղերձում երկրի քաղաքացիներին նախապատրաստելով  պատերազմի փորձություններին՝ Եղիսաբեթ II-ը հորդորում է դրսևորել հարենասիրություն, հավատարիմ մնալ ընտանեկան արժեքներին:

Ըստ ուսումնական վարժանքի մտահղացման՝ ԽՍՀՄ-ը և Վարշավյան պայմանագրի նրա դաշնակից երկրները քիմիական գրոհ են իրականացրել Մեծ Բրիտանիայի վրա: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվել են ատոմային ռումբ նետել, որից հետո  ագրեսորը տեղի է տվել ու խաղաղություն խնդրել:

Այս ուսումնական վարժանքներն անցնում էին «սառը պատերազմի» սրացման շրջանում, որի գագաթնակետը եղավ 1983 թ. սեպտեմբերին խորհրդային կործանիչների կողմից խոցված հարավկորեական քաղաքացիական օդանավի խորտակումը՝ 269 ուղևորներով: Դրանից քիչ առաջ՝ մարտին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ԽՍՀՄ-ը կոչել էր «չարի կայսրություն», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սահմանապահների արձակած գնդակից մահացել է հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատել է անվճար բնակարան ստանալու իրավունք ունեցեղների ցանկը’