‘Բրիտանիայում կանայք տղամարդկանցից ավելի «աստվածավախ» են’

808

Մեծ Բրիտանիայում  40 տարեկանի սահմաններում գտնվող կանանց և տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝  իգական սեռը շատ ավելի հակված է հավատալու Աստծուն, քան տղամարդիկ:

Եթե տղամարդկանց շրջանում աթեիստների և ագնոստիկների թիվը կազմել է 54 %, ապա կանանց ընդամենը 34 %-ն է ընդունել, որ չի հավատում Բարձրյալի գոյությանը:

Հարցված կանանց 60 և տղամարդկանց ընդամենը 30 %-ն է ասել, թե հավատում է հանդերձյալ կյանքին:

Հարցումը  պարզել է, որ մուսուլմանները մյուսներից պակաս են կասկածում Աստծո գոյությանը և անդրշիրիմյան կյանքին:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հավատն Աստծո և հանդերձյալ կյանքի նկատմամբ միշտ չէ, որ համընկնում է:

Ընդհանուր առմամբ՝ Էսեքսի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել ավելի քան 9 հազար բրիտանացիների շրջանում, որոնք բոլորը 1970 թ. ծնունդ են:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առեղծվածային հիվանդություն ղազախական գյուղում’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել. Tert.am’