‘Բրիտանիայում հրապարակել են ՉԹՕ-ների վերաբերյալ զինվորականների արխիվները ‘

777

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը փակել է ՉԹՕ-ների  ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ բաժինը, քանի որ «այն չէր ծառայում պաշտպանական նպատակներին»: Այդ մասին վկայում են Լոնդոնի ազգային արխիվի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց թվում  կան մոտավորապես 600 հաղորդագրություններ անբացատրելի երևույթների՝ «երկնքում թռչող սիգարաձև օբյեկտի» կամ «հրեշտակի փայլով թռչող խցանի» մասին: Պաշտպանության նախարարը նշել է, որ ՉԹՕ-ների  ավելի քան կեսդարյա դիտարկումների արդյունքում ոչ մի այնպիսի բան չի հայտնաբերվել, ինչը կվկայեր ոչ երկրային քաղաքակրթության գոյության կամ Բրիտանիայի նկատմամբ ռազմական սպառնալիքի մասին:

Հայտնի է, որ բրիտանական կառավարությունը 1950-ական թթ. շատ լուրջ էր վերաբերվում այլմոլորակայինների հարձակման սպառնալիքին: Այդ հարցը մինչև անգամ քննարկվում էր կառավարության նիստերում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Փաստաթղթերի համաձայն՝ 2000-2007 թթ. պաշտպանության նախարարությունն ամեն տարի  միջին հաշվով 150 հաղորդում էր ստանում ՉԹՕ-ների մասին: Սակայն 2009 թ. այդ թիվն անցավ 500-ից: Փորձագետների կարծիքով՝ դա, մասնավորապես, կարող էր կապված լինել այն բանի հետ, որ լայն վաճառքում էին հայտնվել չինական թռչող լապտերները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյանի երազը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘էներգետիկայի նախարարը՝ «ՀայՌուսգազարդի» վաճառքի մասին. Ընդդիմությունն ասաց, ու այդ հարցը առաջացավ’