‘Բրիտանիան անհիմն է համարում Ռուսաստանի սանկցիաներն ընդդեմ Արևմուտքի’

1022

Մեծ Բրիտանիան կարծում է, որ Ռուսաստանը արևմտյան երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու հիմքեր չունի:

Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարվա արգելք է դրել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սննդամթերքի մի քանի տեսակների ներմուծման վրա Ռուսաստան՝ այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

«Ռուսաստանը այդ պատժամիջոցները սահմանելու հիմքեր չունի: Մենք կոշտ և որոշակի միջազգային պատասխան ենք տվել Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի վարքին: Մենք պարզ հասկացրել ենք, որ պատրաստ ենք խաղալ մեր դերը և ստիպված ենք լինելու դրա դիմաց որոշակի գին վճարել, սակայն դա չի նվազեցնում մեր վճռականությունը»,- РИА Новости-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է ու խաղաղության ապահովման գրավականը ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը պատրաստ է խարդավանքի, սակայն զինադադար է ուզում’