Բրիտանիան Մոլդովային և Վրաստանին 12,6 մլն դոլար կհատկացնի

246

Բրիտանական կառավարությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների ներքին գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։

Ինչպես ասվում է հինգշաբթի օրը թագավորության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեվերլին պաշտոնապես այդ մասին կհայտարարի  Քիշնև և Թբիլիսի այցերի ընթացքում, որոնք նախատեսված են մարտի 16-ին և 17-ին։

Մոլդովան կստանա 10 մլն եվրո (12 մլն դոլարից ավելի) պետական կառավարման բարեփոխման և տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում վերափոխումների  համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի վարկածով՝ դա պետք է նպաստի, որ երկիրը դիմակայի Ռուսաստանի «չարամիտ ազդեցությանը»։

500 հազար եվրո (600 հազար դոլար) Լոնդոնը կփոխանցի Վրաստանին՝ 2024 թ․ նախագահի «ազատ և արդար ընտրություններն» ապահովելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահ․ ԿԺԴՀ-ն պատասխան կտա հրթիռային սադրանքների համար
Հաջորդ հոդվածը41-ամյա Իբրահիմովիչը հրավեր է ստացել Շվեդիայի հավաքականից