Բրիտանիան չեղարկում է լոքդաունը

527

Հուլիսի 19-ից Բրիտանիայում չեղարկվում են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մտցված վերջին սահմանափակումները։

Ըստ պլանի՝ սահմանափակումների չեղարկման չորրորդ փուլը պետք է մեկնարկեր հունիսի 21-ին, բայց հարկադրված էին դա հետաձգել՝ «հնդկական» «Դելտա» շտամմի տարածման պատճառով։

Այսօրվանից հանվում են հարսանիքների ու հուղարկավորությունների մասնակիցների թվի սահմանափակումները, իսկ փաբերում և ռեստորաններում կրկին հնարավոր կլինի ուտելիք և խմիչք պատվիրել վաճառասեղանի մոտ, չեղարկվում է նաև այցելուների գրանցման պահանջը։ Բացվում են գիշերային ակումբները, զանգվածային հավաքներ կազմակերպելու համար այլևս արտոնագիր չի պահանջվում, իսկ գրասենյակային աշխատողների համար այլևս չի գործում տնից աշխատելու հնարավորությունը։

Բրիտանացի փորձագետները նախազգուշացնում են, որ բնակչության պատվաստման ներկայիս մակարդակի պարագայում սահմանափակումների չեղարկումը կարող է հանգեցնել վարակվածության անվերահսկելի աճի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոսկվայում չեղարկում են QR-կոդը
Հաջորդ հոդվածըԲրիտանական դատարանը կրկին որոշելու է, թե ում է տրվելու Վենեսուելայի ոսկին