Բրիտանիա․ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանը «սարսափելի ճահճում» կհայտնվի

351

Ռուսաստանը «սոսկալի ճահճի մեջ» կհայտնվի, եթե որոշի ներխուժել Ուկրաինայի տարածք, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասսի հայտարարության մեջ, որը նա արել է ուրբաթ օրը Սիդնեյում։

Ֆորին-օֆիսի ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան իշխանությունները պատմությունից դաս չեն քաղել, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լայնածավալ ռազմավարական սխալ գործելու եզրին է։

«Կրեմլը դասեր չի քաղել և չի ցանկանում հասկանալ, որ ներխուժումն ընդամենը սոսկալի ցնցումների և մարդկային զոհերի է բերելու, ինչպես դա եղել է Աֆղանստանում՝ պատերազմի և Չեչնիայում՝ հակամարտության ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրասսը պաշտոնական այցով Ավստրալիայում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ միասին։ Վերջինս հայտարարել էր Ուկրաինային պաշտպանական նպատակներով հակատանկային սպառազինություն մատակարարելու մասին՝ նրա սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի կուտակման ֆոնին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին հակադարձել է Բայդենին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» 17-ամյա Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո