‘Բրիտանիա. Ընտրությունների երկրորդ փուլը հաղթահարել են Ջոնսոնը ու ևս չորս հոգի’

1081

Բորիս Ջոնսոնը վստահաբար հաղթել է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունների երկրորդ փուլում:

Նրա հետ միասին անցումնային շեմը հաղթահարել են ևս չորս թեկնածուներ՝ Թերեզա Մեյի կառավարության նախարարներ Ջերեմի Հանթը, Մայքլ Գոուվը, Ռորի Սթյուարտը և Սաջիդ Ջավիդը: Երեքշաբթի կայացած երկրորդ փուլում անցումնային շեմը՝ 33 ձայն, չի հաղթահարել ընդամենը մեկ թեկնածու՝ brexit-ի նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը:

Ջոնսոնը հավաքել է 126 ձայն, որն արդեն, ըստ էության, երաշխավորում է, որ նա դուրս կգա վերջնագիծ:

Ջոնսոնն իր մեձակա մրցակցից՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իրեն փոխարինած Հանթից, առաջ է անցել 80 ձայնով:

Չորեքշաբթի և հինգշաբթի կկայանան հաջորդ փուլերը, որոնցից յուրաքանչյուրում թեկնածուներից մեկը դուրս կմնա:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան չկարողացավ հաղթել Վենեսուելային, Բոլիվիան պարտվեց Պերուին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» մտադիր է հրաժարվել հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգային մասնակցելուց’