‘Բրյանսկի արգելոցում շիկահեր արջուկ է ծնվել’

923

Ռուսաստանի «Բրյանսկի լես» արգելոցում բաց-ծղոտագույն մորթով արջուկ է ծնվել, նրան լուսանկարահանել են արգելոցի տարածքում տեղադրված «ֆոտոթակարդների» միջոցով:

Հազվագյուտ գունավորումը, որի պատրճառով անհայտ սեռի գազանիկը ստացել է «Շիկահեր» (Блондинка) անունը, հնարավորություն է տվել հաստատել, որ այս ամառվա ընթացքում արգելոցի արջուկների նոր, արդեն երրորդ երկվորյակ զույգն է ծնվել: Նախորդ երկու զույգերը միանգամայն տարբեր գունավորում ունեին, նշում է արգելոցի պաշտոնական կայքը:

Ընդ որում, «Շիկահերը» ալբինոս չէ, ինչի մասին վկայում է նրա շագանակագույն քիթը: Նման անսովոր գունավորման պատճառը մելանինի անբավարարությունն է: Արգելոցի աշխատակիցները նշել են նաեւ, որ հավանաբար մորթի սեզոնային փոփոխությունից հետո արջուկը սովորական մուգ դարչնագույն գունավորում կստանա::

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է դռնեդուռ ընկել Գագիկ Հարությունյանը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ավիաընկերությունների դեպի Հայաստան չվերթների իրականացմանն առնչվող որևէ խնդիր չի դիտվում’