Բրյանսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ

201

Բրյանսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգը վիրավորվել են։

Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի առողջապահության նախարարությունում։

«Նախնական տվյալներով՝ աշակերտուհիներից մեկը գիմնազիա է բերել հրազեն և մի քանի կրակոց է արձակել, ինչի հետևանքով տուժել է հինգ մարդ։ Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։ Վիրավորում ստացած համադասարանցի աղջիկներից մեկը նույնպես մահացել է հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Ավելի վաղ օպերատիվ ծառայություններում հայտնել են, որ հրաձգությունն սկսել է ութերորդ դասարանցի մի աշակերտուհի։ Նա դպրոց է տարել հոր զենքը։

Նախորդ հոդվածըՈւնաի Էմերին կարիերայում առաջին անգամ հաղթեց Խոսեպ Գվարդիոլային
Հաջորդ հոդվածըElllobregat Open Chess 2023. Սամվել Տեր-Սահակյանը առաջատարների շարքում է