‘Բրյուսելը ևս 500 միլիոն եվրոյի օգնություն է առաջարկել Կիևին ‘

798

Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային գերթե 500 մլն եվրոյի օգնություն է առաջարկել: Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, խոսքը արտասահմանյան տուրքերի նշանակալի նվազեցման մասին է  ուկրաինական մի շարք ապրանքների նկատմամբ:

Այդ միջոցառումները ձեռնարկվում են ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի կնքման ջանքերի շրջանակներում:

«Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցելու Ուկրաինային՝ երկրում տնտեսական և ֆինանսական իրավիճակը կայունացնելու նպատակով»,- հայտարարել է Բարոզուն: Այս նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից:

ԵՄ-ն նաև նախատեսում է առաջիկա օրերին Կիևի նոր իշխանությունների հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները: Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել այս տարի՝ ավելի ուշ: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Եղանակը կրկին անձրեւային է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար ջրբացթողումներ կլինեն’