‘Բրյուսելի «Միզող տղան» գինի «կմիզի» ‘

980

Բելգիայում Մանեկեն Փիսի (Միզող տղան) ցայտաղբյուրից նոյեմբերի 25-ին  գինի կցայտի: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդպիսով Բելգիան կնշի Ֆրանսիայից «Բոժոլե նուվո» երիտասարդ գինու նոր խմբաքանակի ստացումը:

Բելգիան ֆրանսիական գինու ներկրողների հնգյակի մեջ է մտնում: Հարյուր հազարավոր մարդիկ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում նոյեմբերի 15-ի գիշերը սկսել են տոնել Բոժոլե Նուվոյի օրը, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը: Այդ օրն ընդունված է համտեսել երիտասարդ գինի Բոժոլեից՝ Բուրգունդիայի գինեգործական ոչ մեծ երկրամասից:

Այդ ուրախ տոնակատարության կանոնները պարզ են. գինին  պետք է սառեցվի մինչև 11-13 աստիճան: Բաժակ բարձրացնելով՝ տոնի մասնակիցները գինին ողջունում են հետևյալ բառերով. «Բոժոլե նուվոն եկե՜լ է: Երիտասարդ Բոժոլեի ժամանա՜կն է»:

«Բոժոլե նուվոն» ընդունված է օգտագործել մսի, պանրի և ծովամթերքների հետ:

Մանեկեն Փիսը իրենից ներկայացնում է միզող տղայի 60 սանտիմետրանոց ֆիգուր, որը տեղադրված է Բրյուսելի պատմական կենտրոնում: Տոնական օրերին ցայտաղբյուրի ջրե շիթը փոխարինվում է գինով կամ գարեջրով: Այս տարի կաթի միջազգային օրը տղան կաթ էր «միզում», փոխանցում է correspondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական ուժերը կքննարկեն համատեղ միջոցառում անցկացնելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը’