‘Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում’

808

ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ:

 

 

  

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘«Խաչիկյանի» գործից անջատվել և դատարան է ուղարկվել ևս մեկ քրեական գործ’