‘Գաբրիել Բատիստուտան` Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին’

932

Արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտան անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին, որը օրեր առաջ հայտարարել էր Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Իգուաինը հրաշալի հարձակվող է: Նրան հարգում են ամբողջ աշխարհում, բայց ոչ Արգենտինայում: Հայրենիքում մարդիկ նրան հիշում է մի քանի վրիպումներով, այլ ոչ խփած գոլերով»,- Բատիստուտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իգուաինը 2009-ից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 71 խաղ եւ խփել 31 գոլ

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Էսպանյոլ»՝ 2:0.Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը ձանձրացել է իր ապագայի շուրջ պտտվող լուրերից’