‘Գագաթնաժողովից առաջ Պոռոշենկոն կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ’

802

Այսօր Ուելսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության հետ և նրանց կներկայացնի իրավիճակն իր երկրում:

Գագաթնաժողովում, ենթադրվում է՝ հավանություն կտրվի ստեղծելու ՆԱՏՕ-ի արագ արձագանքման մի քանի հազարանոց ուժեր՝ Արևելյան Եվրոպայի երկրներին ռուսաստանյան ագրեսիայից պաշտպանելու նպատակով:

Գագաթնաժողովի օրակարգը գրեթե ամբողջությամբ նվիրված կլինի Ուկրաինայի իրավիճակին: Մեկնարկից անմիջապես առաջ Պյոտր Պոռոշենկոն Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնորդներին կտեղեկացնի, թե ինչպես է անցել իր հեռախոսազրույցը Պուտինի հետ: Հեռախոսազրույցից անմիջապես հետո Պոռոշենկոն հույս էր հայտնել, որ ուրբաթ օրը Մինսկում մեկնարկող՝ խաղաղ կարգավորման բանակցությունների արդյունքում իրական քայլեր կձեռնարկվեն՝ խաղաղություն հաստատելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ չի տարածի Ռուսաստանի ֆուտբոլային միության վրա’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի լկտի ագրեսիայի պայմաններում’