‘Գագիկ Բեգլարյանը հանդիպել է տաքսիստների հետ և տեղեկացրել, որ բեռը թեթևացել է 4 անգամ.’

1353

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ այսօր քննարկել է տաքսի ծառայությունների համար սահմանված նոր կարգը: Հանդիպման ընթացքում վարորդներին ներկայացվել է մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կանոնակարգող մի շարք օրենքներում և լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունները։ Գագիկ Բեգլարյանը նաև լսել է տաքսիստների հարցերն ու առաջարկությունները: «Իրականացված փոփոխությունները կատարվել են վարորդների պահանջների ու առաջարկությունների հիման վրա: Տաքսիստների բեռը թեթևացել է 4 անգամ, կրճատվել միանգամից մի քանի գործողություն, որն անհրաժեշտ է կատարել գործունեություն ծավալելուց առաջ»,-ասել է նախարարը: Իր հերթին, հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը հակադարձել է, որ նոր փոփոխություններով իրենց ծախսերը 4 անգամ ավելանում եմ, ինչի հետ Բեգլարյանը չի համաձայնվել և պնեդել է, որ նորամուծություններտ 4 անգամ թեթևացրել են բեռը:  

«Արմենպրես»-ը հստակեցնում է, որ նոր կարգի համաձայն` այսուհետ ֆիզիկական անձիք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել առանց գրանցվելու պետական ռեգիստրում: Տվյալ դեպքում տաքսի ծառայության գործունեություն իրականացնելու համար ընդամենը անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք:

Ըստ նոր կարգի` հանվել է դեղին համարանիշների պահանջը: Դրանց փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն, որով կկրճատվի 4-5 գործողություն, և կխնայվի 17 հազար 500 դրամ: Նախկինում լիցենզիա ստացող անձը պետք է տեղեկանք վեցներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, այն տաներ ճանապարհային ոստիկանություն, ամրագրեր ստանալու ենթակա դեղին հիմնագույնի համարանիշը, նորից վերադառնար նախարարություն, ոստիկանություն:

Հանվել է ամենօրյա բուժզննում և տեխզննում իրականացնելու պարտադիր պահանջը, արդյունքում վարորդներն ամսական կխնայեն 10-15 հազար դրամ: Այս փոփոխությունն իրականցվել է նկատի ունենալով, որ անհատ տաքսիստներն առանց որևէ միջնորդ կազմակերպության, իրենք կարող են հետևել իրենց առողջական և մեքենայի տեխնիական վիճակին և դրա համար լրացուցիչ չվճարել նշյալ գումարը:

Լիցենզավորման գործընթացում ներդրվել է «Մեկ պատուհանի» սկզբունքը. ամբողջ գործընթացը կիրականացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից: Գործունեություն իրականացնելու համար սահմանվել է վճարման ճկուն համակարգ: Մեկ ավտոմոբիլով ֆիզիկական անձինք պետական տուրքը կարող են վճարել ամսական, եռամսյակային կամ տարեկան կտրվածքով:

Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը, նախկին 30 օրվա փոխարեն սահմանվել է 7 օր: Լիցենզավորված կազմակեպօությունների համար մինչև հաջորդ տուրքի վճարման ժամկետը սահմանվել է անցումային ժամանակաշրջան: Բացի այդ` տաքսիստների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով պետք է ավոտմոբիլի թափքի կողային մասում նշված լինի փոխադրման արժեքը, տեսանելի մասում տեղադրված լինի տաքսոմետրը, որը պետք է լինի ստուգաչափված:

Նախորդ հոդվածը‘Նոր տարին կդիմավորենք առանց ձյան և գարնանային ջերմաստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյան. «Նաիրիտին» փող չկա տալու’