‘Գագիկ Խաչատրյանի նոր բիզնեսը. «Յուքոմ»-ը Հայաստանի 4-րդ բջջային օպերատոր կդառնա’

1525

Հայաստանի ամենախոշոր ինտերնետ մատակարարներից մեկը՝ «Յուքոմ» ընկերությունը, կդառնա Հայաստանի չորրորդ բջջային օպերատորը: Այս մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված նիստի օրակարգը, համաձայն որի՝ հանձնաժողովը պետք է քննարկի «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հայտը: Ամենայն հավանականությամբ՝ այն կբավարարվի:

Ըստ որոշման նախագծի՝ թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից և ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը:

Հայտնի է նաև, որ ՀՀ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար ընկերությունը կօգտագործի 801-811ՄՀց/842-852ՄՀց, հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածը:

Որոշման նախագժի համաձայն՝ որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ ընկերությունը պետք է պետբյուջե փոխանցի 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15,3 մլն դոլար):

Նշենք նաև, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ «Յուքոմ» ընկերության փաստացի սեփականատերն է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիան» պատրաստ է 7 մլն £ առաջարկել Դեմբա Բայի համար’
Հաջորդ հոդվածը‘7000 քաղաքացի միացել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը’