‘Գագիկ Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և չի մասնակցել ընտրությանը’

1393

Մամուլում բազմաթիվ էին տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին չի մասնակցել, որովհետև չի եղել հանրապետությունում: Տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու համար zham.am-ը դիմել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին, ով մասնավորապես նշեց.

«Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը չի եղել հանրապետությունում և այդ պատճառով չի մասնակցել ընտրություններին, չի համապատասխանում իրականությանը: Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և պարզապես չի մասնակցել ընտրությանը. դա որպես անհատ, որպես քաղաքացի՝ պարոն Ծառուկյանի որոշումն է եղել»:

Նախորդ հոդվածը‘Էդին Ջեկոն հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»’
Հաջորդ հոդվածը‘ Ռուբեն Ջաղինյանը դիմել է Հանրային հեռուստառադիո-ընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին’